ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.06.2026 | 00:08
Տաճար Աստծո և բնակարան Սուրբ Հոգու,
Որ Քեզանից Սուրբ Ավազանով կանչեց որդեգրվելու երկնավոր Հորը։
Այսօր Քո մեջ կամեցավ պատարագվել անարատ Գառը։
Եվ ես եկա Քո դռների առաջ և աղաչում եմ Քեզ մաքրիր ինձ վերստին լվացմամբ, սրբի՛ր մեղքերից և արժանի արա մտնելու Սուրբ Սեղանիդ առաջ` երկրպագելու։
Ամեն։

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ